22:55  ,  8 նոյեմբերի, 2021

Չավիի շնորհանդեսին ֆանատները հայհոյել են ՊՍԺ-ին

«Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի շնորհանդեսին հազարավոր երկրպագուներ հայհոյանք են վանկարկել ֆրանսիական ՊՍԺ-ի հասցեին։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նախկին աստղեր, բրազիլացի Նեյմարն ու արգենտինացի Լիոնել Մեսին այժմ հանդես են գալիս փարիզյան ակումբում։

Քաթարի «Ալ Սադից» հեռացած 41-ամյա Չավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

1998-2015 թվականներին «Բարսելոնայի» գլխավոր թիմի հետ Չավին անցկացրել է 767 հանդիպում (հետ է միայն Մեսիից՝ 778), նվաճել 25 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում