22:06  ,  6 նոյեմբերի, 2021

Մ23 ԱԱ. Հրաչյա Մարգարյանը մեդալ չնվաճեց

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Մարգարյանը չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել:

Հայ ըմբիշը 2:2 հաշվով հաղթելիս վերջին վայրկյանին 2:4 հաշվով պարտվեց թուրք Քավիթ Աքարին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտի վերջին վայրկյաններին Հրաչյա Մարգարյանը վերջին միավորը վաստակելու առավելությամբ հաղթում էր, բայց թուրք մրցակցին հաջողվեց երկու միավորանոց գցում կատարել եւ առաջ անցնել հաշվի մեջ:

Ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի առաջատար ըմբիշ Վազգեն Թեւանյանը: 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Թեւանյանը կմրցի ղրղզ Էրնազար Ակմատալիեւի հետ:

79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Արման Ավագյանը: Մրցակիցը վրացի Գոգա Մամիաուրին է:

Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում