11:41  ,  8 հոկտեմբերի, 2012

Մխիթարյան. Գլխավոր խնդիրը հոգնածությունն էր

«Յուվենտուսի» հետ խաղից հետո «Շախտյորի» ֆուտբոլիստները գիտեին ինչպես հաղթել մրցակցին, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Շատ բարդ ամիս ստացվեց մեզ համար, սակայն գլխավորն այն է, որ հաղթեցինք բոլոր կարեւոր խաղերում: «Մետալիստի» հետ խաղում մի քանի տհաճ դրվագներ եղան: Սակայն վստահ եմ, որ մարզիչը կօգնի մեզ լուծել բոլոր խնդիրները: Սեփական որակների վրա աշխատել միշտ պետք է:  

«Յուվենտուսի» հետ խաղից հետո դժվար չէր տրամադրվել այս հանդիպմանը: Գլխավոր խնդիրը հոգնածությունն էր, քանի որ մենք խաղում ենք յուրաքանչյուր 3-4 օրը մեկ: Սակայն «Յուվենտուսից» հետո բոլորը գիտեին ինչպես հաղթել մրցակցին»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում առաջատար Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Խարկովի «Մետալիստին»: Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Հենրիխ Մխիթարյանը, ով իր 14-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում