22:23  ,  7 հոկտեմբերի, 2012

«Շախտյորը» տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ

Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում առաջատար Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվեց «Մետալիստին»: «Շախտյորի» ֆուտբոլիստները տարան իրենց 11-րդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը 25-րդ րոպեին, իսկ Իլսինյոն 42-րդ րոպեին կրկնապատկեց այն:

Կիեւի «Դինամոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Դնեպրին»:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» ունի 33 միավոր եւ 9 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» ու «Դնեպրին»:

Ուկրաինայի առաջնություն. 11-րդ տուր

«Մետալիստ» - «Շախտյոր»` 0:2

Հենրիխ Մխիթարյան, 25, Իլսինյո, 42

«Դնեպր» - «Դինամո» Կ.` 2:1

Եվգենի Սելեզնյով, 12, Մաթեուս, 83 – Միգել Վելոզո, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում