11:41 8 հոկտեմբերի, 2012«Յուվենտուսի» հետ խաղից հետո «Շախտյորի» ֆուտբոլիստները գիտեին ինչպես հաղթել մրցակցին, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Շատ բարդ ամիս ստացվեց մեզ համար, սակայն գլխավորն այն է, որ հաղթեցինք բոլոր կարեւոր խաղերում: «Մետալիստի» հետ խաղում մի քանի տհաճ դրվագներ եղան: Սակայն վստահ եմ, որ մարզիչը կօգնի մեզ լուծել բոլոր խնդիրները: Սեփական որակների վրա աշխատել միշտ պետք է:
«Յուվենտուսի» հետ խաղից հետո դժվար չէր տրամադրվել այս հանդիպմանը: Գլխավոր խնդիրը հոգնածությունն էր, քանի որ մենք խաղում ենք յուրաքանչյուր 3-4 օրը մեկ: Սակայն «Յուվենտուսից» հետո բոլորը գիտեին ինչպես հաղթել մրցակցին»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում առաջատար Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Խարկովի «Մետալիստին»: Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Հենրիխ Մխիթարյանը, ով իր 14-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.