01:56  ,  2 նոյեմբերի, 2021

«Վուլվերհեմփթոնը» հաղթեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Պորտուգալացի Բրունու Լաժեի գլխավորած թիմը երկու գոլն էր խփեց մինչեւ ընդմիջում։ Աչքի ընկան անգլիացի պաշտպան Մաքս Քիլմանն ու մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը։

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում նիգերիացի հարձակվող Ալեքս Այուոբիի խփած գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խուսափել պարտությունից չկարողացավ։

«Վուլվերհեմփթոնը» 16 միավորով բարձրացավ 7-րդ տեղ եւ 1-ական միավոր է հետ 5-6-րդ տեղերում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» եւ «Արսենալից»։ «Էվերտոնն» ունի 14 միավոր եւ նահանջեց 10-րդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Էվերտոն»՝ 2։1 (տեսանյութ)

Մաքս Քիլման, 28, Ռաուլ Խիմենես, 32 - Ալեքս Այուոբի, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով