Ավարտվեց «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տնային հանդիպումների անպարտելի շարքը Իտալիայի առաջնությունում։
Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում 1։2 հաշվով պարտվել է «Միլանին»։ Մոուրինյոն մինչեւ այս հանդիպումը 43 խաղ անընդմեջ չէր պարտվել տնային խաղերում՝ հաշվի առնելով նաեւ 38 հանդիպումը Միլանի «Ինտերի» հետ։ Դա ամենատեւական շարքն էր Ա Սերիայում 1994-1995 թվականների մրցաշրջանից հետո։
Մինչեւ «Միլանի» հետ հանդիպումը «Ռոման» Մոուրինյոյի ղեկավարությամբ տանը տարել էր չորս հաղթանակ, մեկ խաղ ավարտել ոչ ոքի։
«Ռոման» 19 միավորով 5-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

19:57 , 21 նոյեմբերի
18:23 , 21 նոյեմբերի 
16:54 , 21 նոյեմբերի
16:45 , 21 նոյեմբերի
14:07 , 21 նոյեմբերի
12:02 , 21 նոյեմբերի
11:30 , 21 նոյեմբերի
09:06 , 21 նոյեմբերի
01:35 , 21 նոյեմբերի
01:26 , 21 նոյեմբերի