16:26  ,  29 հոկտեմբերի, 2021

Դինա Ավերինան կրկնեց Եվգենյա Կանաեւայի ռեկորդը՝ 17 տիտղոս ԱԱ-ում

Ռուսաստանցի Դինա Ավերինան դարձավ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 17-ակի չեմպիոն։

Ճապոնիայում անցկացվող աշխարհի առաջնությունում Դինա Ավերինան Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց խմբային վարժությունների բազմամարտի աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը։

Դինա Ավերինան կրկնեց ռուսաստանցի Եվգենյա Կանաեւայի ռեկորդը՝ աշխարհի առաջնություններում նվաճած ոսկե տիտղոսների քանակով։

Դինա Ավերինան 18-րդ տիտղոսը նվաճելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 30-ին՝ մասնակցելով անհատական բազմամարտի մրցմանը։

Եվգենյա Կանաեւան նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն է, Դինա Ավերինան օլիմպիական փոխչեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում