16:26 29 հոկտեմբերի, 2021Ռուսաստանցի Դինա Ավերինան դարձավ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 17-ակի չեմպիոն։
Ճապոնիայում անցկացվող աշխարհի առաջնությունում Դինա Ավերինան Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց խմբային վարժությունների բազմամարտի աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը։
Դինա Ավերինան կրկնեց ռուսաստանցի Եվգենյա Կանաեւայի ռեկորդը՝ աշխարհի առաջնություններում նվաճած ոսկե տիտղոսների քանակով։
Դինա Ավերինան 18-րդ տիտղոսը նվաճելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 30-ին՝ մասնակցելով անհատական բազմամարտի մրցմանը։
Եվգենյա Կանաեւան նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն է, Դինա Ավերինան օլիմպիական փոխչեմպիոն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.