23:34  ,  25 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 5։0 (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունյան առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Գուրգեն Մադոյանը վստահ հաղթանակ տարավ մեկնարկային մենամարտում՝ 5։0:

67 կգ քաշայինների 1/32 եզրափակիչում Հայաստանի  ներկայացուցիչը մենամարտեց սլովենացի Ալջազի Սիրցելի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 30:27, 30:27, 30:27, 30:26, 30:26:

 1/16 եզրափակիչում Մադոյանի մրցակիցը կլինի լեհ Դամիան Դուրկաչը։

Աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն առանց պայքարի դուրս եկավ 1/16 եզրափակիչ: 57 կգ քաշայինների կշռման արարողության ժամանակ Արթուր Բազեյանի մրցակից, պուերտոռիկացի Յան Պիզարո Ռիվերայի քաշը թույլատրելիից բարձր է եղել։

1/16 եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի չինական Տայպեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում