23:34 25 հոկտեմբերի, 2021Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունյան առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Գուրգեն Մադոյանը վստահ հաղթանակ տարավ մեկնարկային մենամարտում՝ 5։0:
67 կգ քաշայինների 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտեց սլովենացի Ալջազի Սիրցելի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 30:27, 30:27, 30:27, 30:26, 30:26:
1/16 եզրափակիչում Մադոյանի մրցակիցը կլինի լեհ Դամիան Դուրկաչը։




Աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն առանց պայքարի դուրս եկավ 1/16 եզրափակիչ: 57 կգ քաշայինների կշռման արարողության ժամանակ Արթուր Բազեյանի մրցակից, պուերտոռիկացի Յան Պիզարո Ռիվերայի քաշը թույլատրելիից բարձր է եղել։
1/16 եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի չինական Տայպեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.