21:12  ,  23 հոկտեմբերի, 2021

Էդուարդ Սպերցյանը՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Նիժնի Նովգորոդին» եւ առավելության է հասել 4։1 հաշվով։

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

«Կրասնոդարը» 21 միավորով երրորդն է, «Նիժնի Նովգորոդը» 10-րդն է՝ 14 միավոր։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 11 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Նիժնի Նովգորոդ» - «Կրասնոդար»՝ 1։4

Կիրիլ Գոցուկ, 83 - Գժեգոժ Կրիխովյակ, 5, Էդուարդ Սպերցյան, 56, Ալեքսանդր Չերնիկով, 73, Վլադիմիր Իլյին, 76

Չիրացրած 11մ՝ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով