22:01  ,  22 հոկտեմբերի, 2021

«Դինամոն» հաղթեց, Զախարյանը կատարեց 3 գոլային փոխանցում

Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց «Խիմկիին» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

3 գոլային փոխանցում կատարեց «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

Այս ցուցանիշով նա լավագույնն է ռուսական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ 5 գոլային փոխանցում։

«Դինամոն» 23 միավորով հավասարվեց առաջատար «Զենիթին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Խիմկին» 13-րդն է՝ 11 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Դինամո» - «Խիմկի»՝ 4։1

Նիկոլա Մորո, 12, Վյաչեսլավ Գրուլյով, 26, 60, Կոնստանտին Տյուկավին, 52 - Քեմալ Ադեմի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս