17:24  ,  16 հոկտեմբերի, 2021

«Լիվերպուլը» տարավ տպավորիչ հաղթանակ եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց  «Ուոթֆորդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Աչքի ընկան նաեւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 18 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ուոթֆորդը» 15-րդ է՝ 7 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 0։5 (տեսանյութ)

Սադիո Մանե, 9, Ռոբերտո Ֆիրմինո, 37, 52, 90+1, Մոհամեդ Սալահ, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս