14:50  ,  16 հոկտեմբերի, 2021

Ռայոլան Պոգբային ստիպում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի իտալացի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդին ստիպում է չերկարաձգել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ եւ հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում միանալ Մադրիդի «Ռեալին», հաղորդում է ABC-ն։

Արքայական ակումբի ղեկավարությունը Ռայոլային հայտնել է, որ պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 14 միլիոն եվրո։

Ավելի վաղ Ռայոլան չէր բացառել, որ Պոգբան կվերադառնա Թուրինի «Յուվենտուս», որի կազմում հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդն» իտալական ակումբին նրա համար վճարել էր 105 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Պոգբայի տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում