13:58  ,  15 հոկտեմբերի, 2021

Աշխարհի չեմպիոնուհու սպանության մեջ կասկածվողը ամուսինն է, որը ձերբակալվել է փախուստի ժամանակ

Քենիացի վազորդուհի Ագնես Տիրոպի սպանության մեջ կասկածվողը նրա ամուսինն է, որին ոստիկանները ձերբակալել են փախուստի ժամանակ։ Տղամարդը հայտնվել է ՃՏՊ-ում, ինչի շնորհիվ էլ ոստիկանները հայտնաբերել են նրան, հաղորդում է tmz.com-ը։

Մի քանի օր առաջ Ագնես Տիրոպին մահացած էին գտել սեփական տանը Քենիայի Իտեն քաղաքում։ Նախնական տվյալներով, 25-ամյա Տիրոպին դանակահարել է ամուսինը։

Տիրոպը կրոսավազքի աշխարհի չեմպիոն է, 10 հազար մետր վազքի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա չորրորդ տեղն էր գրավել 5 հազար մետր վազքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում