19:46  ,  14 հոկտեմբերի, 2021

Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է մարզումները «Միլանի» ընդհանուր խմբում

Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է մարզումներն իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է մեկ հանդիպման, խփել մեկ գոլ։ Մնացած ժամանակում նա տարբեր վնասվածքների պատճառով եղել է ապաքինման փուլում։

Նա ծնկի վնասվածք էր ստացել անցած մրցաշրջանի վերջում եւ վիրահատվել, ինչի պատճառով չկարողացավ մասնակցել Եվրո-2020-ին։

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» հոկտեմբերի 16-ին կընդունի «Վերոնային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English