01:04  ,  14 հոկտեմբերի, 2021

Սերխիո Ագուերոյի նորամուտն ու առաջին գոլը «Բարսելոնայում» (ֆոտո)

«Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն առաջին գոլն է խփել կատալոնական թիմում։ Արգենտինացի հարձակվողը վերականգնվել է վնասվածքից հետո եւ մասնակցել է ընկերական հանդիպման Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կորնելիա» թիմի հետ՝ նշելով նորամուտը։

Հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը փորձարկել է ազգային հավաքականներ չհրավիրված ֆուտբոլիստներին։ Սերխիո Ագուերոն դուրս է եկել փոխարինման եւ գրավել է մրցակցի դարպասը։ Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփել է բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» հոկտեմբերի 17-ին 9-րդ տուրում կընդունի «Վալենսիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս