23:30  ,  10 հոկտեմբերի, 2021

Հայաստանի թիմի մարզումը Բուխարեստում, ներկա է եղել նաեւ Միխայ Ստոյկիցան (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ նախախաղային մարզում է անցկացրել Բուխարեստում։ Ներկա է եղել նաեւ Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան, որը զրուցել է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

2017 թվականից ռումինացի մասնագետը զբաղեցնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Միխայ Ստոյկիցան Հայաստանի հավաքականը գլխավորել է 2003-2004 թվականներին: Նույն ժամանակահատվածում նա գլխավորում էր նաև Երևանի «Փյունիկը»:

Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում