18:41  ,  4 հոկտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը ժամանել է Ֆրանկֆուրտ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին ժամանեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհանգրվանի Best Western Premier IB հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 4-ի երեկոյան հավաքականն առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ