Իտալիայի առաջնության 7-րդ տուրում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ:
Իտալիայի հավաքականի հարձակվող Դոմենիկո Բերարդիի՝ 22-րդ րոպեին 11 մետրանոցից խփած գոլին միլանյան ակումբը երկրորդ խաղակեսում պատասխանեց բոսնիացի Էդին Ջեկոյի ու արգենտինացի Լաուտարո Մարտինեսի դիպուկ հարվածներով:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 17 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և մեկ միավոր է հետ առաջատար «Նապոլիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Սասուոլոն» 7 միավորով 13-րդն է:
Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր
«Սասուոլո» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)
Դոմենիկո Բերարդի, 22 (11մ) – Էդին Ջեկո, 58, Լաուտարո Մարտինես, 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում