16:35  ,  1 հոկտեմբերի, 2021

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն (ֆոտո)

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանի հաղթանակով։ Նա երկամարտում ցույց տվեց 360 կգ արդյունք։

Պոկում վարժությունում Կարեն Ավագյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 165 կգ եւ գրավեց առաջին տեղը։ Երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեի արդյունքն է 163 կգ։ Հաջորդ երկու փորձերում Կարեն Ավագյանը չկարողացավ բարձրացնել 170 կգ-ն։

Հրում վարժությունում Կարեն Ավագյանը ցույց տվեց 195 կգ եւ դարձյալ գրավեց առաջին տեղը։ Ռեւազ Դավիթաձեն բարձրացրեց 193 կգ։ Նա երկամարտում 356 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը։ Բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Նիկիտա Խրուլեւը՝ 346 կգ (155+191)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ