20:17  ,  26 սեպտեմբերի, 2021

Վիկ Դարչինյանը հանդիպել է ԱԱ-ին պատրաստվող հայ բռնցքամարտիկների հետ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող բռնցքամարտիկներին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը զրուցել է մարզիկների հետ՝ քննարկել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքը:

Հայաստանի մեծահասակների հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ պատրաստվում է Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում