22:25  ,  22 սեպտեմբերի, 2021

«Յուվենտուսի» առաջին հաղթանակը (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսն» առաջին հաղթանակը տարավ Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ 5-րդ տուրում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան իտալացի հարձակվողներ Մոյզե Քինն ու Ֆեդերիկո Կիեզան եւ հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։

«Յուվենտուսը» 5 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, «Սպեցիան» 16-րդն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Սպեցիա» - «Յուվենտուս»՝ 2։3 (տեսանյութ)

Էմանուել Գյասի, 33, Ժանիս Անտիստ, 49 - Մոյզե Քին, 28, Ֆեդերիկո Կիեզա, 66, Մատեյս Դե Լիգտ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ