13:38  ,  21 սեպտեմբերի, 2021

Արթուր Գալոյանը՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում Մոսկվայի «Վելեսը» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանի դուբլի օգնությամբ 3:1 հաշվով տնային հաղթանակ է տարել Վոլգոգրադի «Ռոտորի» նկատմամբ:

22-ամյա Գալոյանը խաղի հաշիվը բացել է 30-րդ րոպեին, իսկ 57-րդ րոպեին խփել է մոսկովյան ակումբի երկրորդ գոլը: Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը:

«Վելեսը» 20 միավորով 8-րդ տեղում է:

Նախորդ մրցաշրջանում Արթուր Գալոյանը «Վելեսի» կազմում մասնակցել է 39 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ: Նա Մոսկվայի «Տորպեդոյի» սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում