00:43  ,  20 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ն ուժեղ էր «Լիոնից» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում ընդունեց «Լիոնին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով։

Հյուրերը 55-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետայի գոլի շնորհիվ։

ՊՍԺ-ն պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Նեյմարի իրացրած 11 մետրանոցի եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի գոլի շնորհիվ։

ՊՍԺ-ի հարձակման գծում մեկնարկից խաղացին նաեւ արգենտինացի Լիոնել Մեսին ու Կիլիան Մբապեն։ Մեսիին 76-րդ րոպեին փոխարինեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։

ՊՍԺ-ն 6 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիոնը» 9-րդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 2։1 (տեսանյութ)

Նեյմար, 66, 11մ, Մաուրո Իկարդի, 90+3 - Լուկաս Պակետա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով