00:43 20 սեպտեմբերի, 2021Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում ընդունեց «Լիոնին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով։
Հյուրերը 55-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետայի գոլի շնորհիվ։
ՊՍԺ-ն պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Նեյմարի իրացրած 11 մետրանոցի եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի գոլի շնորհիվ։
ՊՍԺ-ի հարձակման գծում մեկնարկից խաղացին նաեւ արգենտինացի Լիոնել Մեսին ու Կիլիան Մբապեն։ Մեսիին 76-րդ րոպեին փոխարինեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
ՊՍԺ-ն 6 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիոնը» 9-րդն է՝ 8 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր
ՊՍԺ - «Լիոն»՝ 2։1 (տեսանյութ)
Նեյմար, 66, 11մ, Մաուրո Իկարդի, 90+3 - Լուկաս Պակետա, 54
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.