21:53  ,  19 սեպտեմբերի, 2021

Արսեն Զախարյանի գոլը հաղթանակ բերեց Մոսկվայի «Դինամոյին»

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվեց «Սոչիին»։

Գերմանացի Սանդրո Շվարցի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 12-րդ րոպեին խփեց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

«Դինամոն» 16 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Զենիթից»։ «Սոչին» երրորդն է՝ 15 միավոր։

Ռուսաստանի առաջնություն,  8-րդ տուր

«Սոչի» - «Դինամո»՝ 0։1

Արսեն Զախարյան, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում