15:06  ,  19 սեպտեմբերի, 2021

Մահացել է Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ջիմի Գրիվզը (ֆոտո)

81 տարեկանում մահացել է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի, «Չելսիի» եւ «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ջիմի Գրիվզը, հաղորդում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը։ 1966-ին Ջիմի Գրիվզը անգլիացիների կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

«Տխրությամբ իմացանք Ջիմի Գրիվզի մահվան մասին։ Նա ոչ միայն «Տոտենհեմի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր, այլեւ լավագույն հարձակվողը, որին տեսել է մեր երկիրը»,- նշվում է «Տոտենհեմի» հաղորդագրությունում։

Ջիմի Գրիվզը 266 գոլով «Տոտենհեմի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։ Նա նաեւ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկուն է՝ 266 գոլ։ Անգլիայի հավաքականում Ջիմի Գրիվզն անցկացրել է 57 հանդիպում, խփել 44 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ