23:52  ,  17 սեպտեմբերի, 2021

«Բարսելոնայում» ցանկանում են Կումանի փոխարեն նշանակել Կրոյֆին

«Բարսելոնայի» ղեկավարությունը բանակցում է լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ եւ մարզիչ Յոհան Կրոյֆի որդի Ժորդի Կրոյֆի հետ գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Ռոնալդ Կումանի փոխարեն նրան նշանակելու հարցով, հաղորդում է Sport.es-ը։

Ժորդի Կրոյֆը օգոստոսի 1-ին նշանակվել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խորհդական։ Նա հրաժարվում է ընդունել առաջարկը, սակայն «Բարսելոնայում» հույս ունեն հասնել համաձայնության։ Բանակցությունները շարունակվում են։

Անցած մրցաշրջանում Ժորդի Կրոյֆը չինական «Շենչժենի» գլխավոր մարզիչն էր։ Նա  ընկերական հարաբերություններ ունի Կումանի հետ, որը «Բարսելոնան» գլխավորում է 2020թ. օգոստոսից։

Իսպանիայի առաջնության երեք տուրից հետո թիմը 7 միավորով 7-րդ տեղում է։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» տանը 0։3 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում