22:26  ,  11 սեպտեմբերի, 2021

Լուկակուի դուբլը եւ Կովաչիչի գոլը հաղթանակ բերեցին «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Աստոն Վիլային»։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի երկու եւ խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի մեկ գոլի շնորհիվ։

«Չելսին» 10 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» եւ գոլերի տարբերությամբ երկրորդն է։ «Աստոն Վիլան» 12-րդն է՝ 4 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 3։0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 15, 90+3, Մատեո Կովաչիչ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով