00:45  ,  8 սեպտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Դանիայի տպավորիչ արդյունքը, Նիդերլանդներ - Թուրքիա՝ 6։1 (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում ընթանում են 6-րդ տուրի հանդիպումները։ F խմբում տպավորիչ արդյունքի հասավ Դանիայի հավաքականը, որը տարավ 6-րդ հաղթանակը՝ 22 խփած գոլ, 0 բաց թողած։ Այս տուրում դանիացիները 5։0 հաշվով պարտության մատնեցին Իսրայելի թիմին։

Երկրորդ տեղում ընթացող Շոտլանդիան 1։0 հաշվով հաղթեց ավստրիացիներին եւ ունի 11 միավոր։

A խմբում Սերբիայի հավաքականը 1։1 հաշվով խաղաց իռլանդացիների հետ եւ 11 միավորով երկրորդն է։ Խմբի առաջատարը Պորտուգալիան է, որ Բաքվում 3։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցիներին եւ ունի 13 միավոր։ Ադրբեջանը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

D խմբում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի դուբլի շնորհիվ պարտության մատնեց ֆիններին եւ 12 միավորով խմբի առաջատարն է։

Նիդերլանդների հավաքականը 6։1 հաշվով հաղթեց թուրքերին։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը։ Հոլանդացիները 13 միավորով G խմբի առաջատարներն են։ Նույնքան միավոր ունեն գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում գտնվող Նորվեգիան, որը 5։1 հաշվով պարտության մատնեց Ջիբրալթարի թիմին։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Էրլինգ Հոլանդը։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

A խումբ

Իռլանդիա - Սերբիա՝ 1։1

Նիկոլա Միլենկովիչ, 86, ինքնագոլ - Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 20

Ադրբեջան - Պորտուգալիա՝ 0։3 (տեսանյութ)

Բեռնարդու Սիլվա, 26, Անդրե Սիլվա, 31, Դիոգու Ժոտա, 75

D խումբ

Ֆրանսիա - Ֆինլանդիա՝ 2։0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 25, 53

Բոսնիա և Հերցեգովինա - Ղազախստան՝ 2։2

Միրալեմ Պյանիչ, 74, 11մ, Լուկա Մենալո, 86 - Իսլամբեկ Կուատ, 51, Բակտիյոր Զայնուտդինով, 90+5

F խումբ

Դանիա - Իսրայել՝ 5։0

Յուսուֆ Պոուլսեն, 28, Սիմոն Կյաեր, 31, Անդրեաս Սկով Օլսեն, 41, Թոմաս Դելեյնի, 57, Անդրեաս Կորնելիուս, 90+1

Ավստրիա - Շոտլանդիա՝ 0։1

Լինդոն Դայքս, 30, 11մ

Ֆարերյան կղզիներ - Մոլդովա՝ 2։1

Կլեմինտ Օլսեն, 68, Հեյնի Վատնսդալ, 71 - Նիկոլաե Միլինչանու, 84

G խումբ

Նիդերլանդներ - Թուրքիա՝ 6։1 (տեսանյութ)

Դավի Կլասեն, 1, Մեմֆիս Դեպայ, 16, 38, 11մ, 54, Գուս Տիլ, 80, Դոնիել Մալեն, 90 - Ջենգիզ Ունդեր, 90+2

Հեռացում՝ Չագլար Սյոյունջյու (Թուրքիա), 44, երկրորդ դեղին քարտ

Չեռնոգորիա - Լատվիա՝ 0։0

Նորվեգիա - Ջիբրալթար՝ 5։1

Կրիստիան Տորսդվետ, 23, Էրլինգ Հոլանդ, 27, 39, 90+1, Ալեքսանդր Սյորլոտ, 59 - Ռիս Ստաչ, 43

H խումբ

Ռուսաստան - Մալթա՝ 2։0

Ֆյոդոր Սմոլով, 10, Զելիմխան Բակաեւ, 84, 11մ

Խորվաթիա - Սլովենիա՝ 3։0 (տեսանյութ)

Մարկո Լիվայա, 33, Մարիո Պաշալիչ, 66, Նիկոլա Վլաշիչ, 90+4

Սլովակիա - Կիպրոս՝ 2։0

Իվան Շրանց, 54, Մարտին Կոսցելնիկ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում