17:27  ,  28 օգոստոսի, 2021

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 5:0 (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը: 35-րդ րոպեից «Արսենալը» 10 խաղացողներով էր հանդես գալիս շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հեռացման պատճառով:

«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 6 միավոր և հավասարվեց առաջատարներին, իսկ լոնդոնցիները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 5:0 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 7, Ֆերան Տորես, 12, 84, Գաբրիել Ժեզուս, 43, Ռոդրի, 53

Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 35 («Արսենալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով