13:23  ,  26 օգոստոսի, 2021

Հայ շախմատիստները սկսում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում օգոստոսի 26-ին կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։

Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Մրցաշարին կմասնակցեն 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Առաջին տուրը կանցկացվի օգոստոսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում