19:38  ,  22 օգոստոսի, 2021

«Տոտենհեմը» հաղթեց, «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 9-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին։

«Տոտենհեմը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիվերպուլին» ու «Բրենթֆորդին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ բավարավեց 1 միավորով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Մանչեսթերյան թիմը 4 միավորով չորրորդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Դելե Ալի, 9, 11մ

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆրեդ, 30, ինքնագոլ - Մեյսոն Գրինվուդ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում