10:55  ,  19 օգոստոսի, 2021

ԵԱ. Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատարի հետ

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սևերով ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատար, ուկրաինացի Յուլիա Օսմակի հետ:

Էլինա Դանիելյանը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը և կես միավոր է հետ Յուլիա Օսմակից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթել են 9-րդ տուրում, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է վրացի Նինո Բացիաշվիլիին:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում