10:55 19 օգոստոսի, 2021Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սևերով ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատար, ուկրաինացի Յուլիա Օսմակի հետ:
Էլինա Դանիելյանը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը և կես միավոր է հետ Յուլիա Օսմակից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթել են 9-րդ տուրում, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է վրացի Նինո Բացիաշվիլիին:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.