Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սևերով ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատար, ուկրաինացի Յուլիա Օսմակի հետ:
Էլինա Դանիելյանը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը և կես միավոր է հետ Յուլիա Օսմակից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթել են 9-րդ տուրում, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է վրացի Նինո Բացիաշվիլիին:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի
16:17 , 20 հոկտեմբերի
15:36 , 20 հոկտեմբերի
15:02 , 20 հոկտեմբերի
14:08 , 20 հոկտեմբերի