00:53  ,  15 օգոստոսի, 2021

ՊՍԺ-ն խփեց 4 գոլ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում Փարիզի ՊՍԺ-ն սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթեց «Ստրասբուրին»:

Առաջին խաղակեսից հետո փարիզցիները հաղթում էին 3:0 հաշվով: Ընդմիջումից հետո հյուրերը խփեցին 2 գոլ, բայց 81-րդ րոպեին մնացին 10 խաղացողներով և քիչ անց բաց թողեցին նաև չորրորդ գոլը:

Տարբեր պատճառներով ՊՍԺ-ի հայտացուցակից բացակայում էին թիմի նորեկներ Լիոնել Մեսին, Սերխիո Ռամոսը և Ջանլուիջի Դոնարուման, ինչպես նաև առանցքային խաղացողներից Նեյմարը, Անխել Դի Մարիան, Մարկինյոսը, Լեանդրո Պարեդեսը ու Մարկո Վերատին:

Մեսին, Նեյմարն ու Դոնմարուման խաղին հետևում էին տրիբունայից:

Գործող չեմպիոն «Լիլը» տանը 0:4 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Նիցայից»:

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

ՊՍԺ - «Ստրասբուր»՝ 4:2 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 3, Կիլիան Մբապե, 25, Յուլիան Դրաքսլեր, 27, Պաբլո Սարաբիա, 86 – Կևին Գամեյրո, 53, Լյուդովիկ Աժորք, 64

«Լիլ» - «Նիցա»՝ 0:4 (տեսանյութ)

Կասպեր Դոլբերգ, 1, 64, Հիչեմ Բուդաուի, 5, Ամին Գուիրի, 45 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English