11:11  ,  13 օգոստոսի, 2021

ԵԱ. Սարգսյանը հաղթել է ու հավասարվել Դանիելյանին

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում 3 հաղթանակով մեկնարկած գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:

Աննա Սարգսյանը սպիտակներով հաղթել է ռուս Անաստասիա Բոնդարուկին և, վաստակելով 3.5 միավոր, Էլինա Դանիելյանի ու 7 շախմատիստուհիների հետ բաժանում է 2-9-րդ տեղերը:

Չրրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում