Ռուսաստանցի Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Լաս Վեգասում։ Խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում 24-ամյա հայ մարզիկի մրցակիցը կլինի 31-ամյա ամերիկացի Քրիստոս Գիագոսը, հաղորդում է MMA Junkie-ն։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։
Արման Ծառուկյանը ММА-ում տարել է 16 հաղթանակ, կրել 2 պարտություն։ UFC-ում մեկնարկային մենամարտում Իսլամ Մախաչեւին պարտվելուց հետո Ծառուկյանը երեք անընդմեջ հաղթանակ է տարել։ Գիագոսը խառը մենամարտերում ունի 19 հաղթանակ, 8 պարտություն։
Վերջերս Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի թեթև քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում:
Հայ մարզիկը նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին տեղի ունեցած UFC 257 մրցաշարում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Մեթ Ֆրեւոլային:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում