23:12  ,  9 օգոստոսի, 2021

«ՌԲ Լայպցիգն» ու «Չելսին» հետաքրքրված են Արսեն Զախարյանի ծառայություններով

«ՌԲ Լայպցիգը» հետաքրքրված է Մոսկվայի «Դինոմայի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հաղորդում է ռուսական Sport-express-ը։ Գերմանական ակումբը պատրաստ է ակտիվացնել ռուսաստանցի ֆուտբոլիստի 12 միլիոն եվրո հրաժարագնի կետը։ Այս պահին տեղափոխությունը քիչ հավանական է։ Զախարյանին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ «Չելսին»։ 

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 3 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Անցած մրցաշրջանում նա 13 խաղում խփել էր 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Զախարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։ Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում