«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն։ Կատալոնական եւ իտալական ակումբները մոտ են 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալության վերաբերյալ մեկ տարվա պայմանագրի կնքմանը, հաղորդում է իսպանական AS-ը։ Հաջորդ ամռանը կողմերը հնարավորություն կունենան երկարաձգել պայմանագիրը կամ իրականացնել տրանսֆեր։
Բոսնիացի ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի 20 տոկոս կրճատման, որպեսզի «Յուվենտուսը» խնդիրներ չունենա Ա Սերիայի կանոնադրության եւ ֆինանսական արդար խաղի կանոնների հետ։
Պյանիչը «Յուվենտուսում» հանդես է եկել 2016-2020 թվականներին։ Անցած մրցաշրջանում նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 30 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի