19:12  ,  9 օգոստոսի, 2021

«Ռեալը» Լուկա Յովիչին առաջարկել է «Ռոմային»

Մադրիդի «Ռեալը» սերբ հարձակվող Լուկա Յովիչին առաջարկել է «Ռոմային», հաղորդում է իտալական La Repubblica-ն։

Հռոմեական ակումբում հետաքրքրված կլինեն 23-ամյա ֆուտբոլիստների ծառայություններով, եթե բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվի Միլանի «Ինտեր»։

Լուկա Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 63 միլիոն եվրոյով։

Երկու տարում Յովիչը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման, խփել 2 գոլ, իսկ անցած մրցաշրջանը վարձակալությամբ ավարտեց «Այնտրախտում»՝ 18 խաղում խփելով 4 գոլ։

Յովիչը վերադարձել է «Ռեալ» եւ օգոստոսի 8-ին մասնակցել իտալական «Միլանի» հետ ընկերական հանդիպմանը (0։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում