19:12 9 օգոստոսի, 2021Մադրիդի «Ռեալը» սերբ հարձակվող Լուկա Յովիչին առաջարկել է «Ռոմային», հաղորդում է իտալական La Repubblica-ն։
Հռոմեական ակումբում հետաքրքրված կլինեն 23-ամյա ֆուտբոլիստների ծառայություններով, եթե բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվի Միլանի «Ինտեր»։
Լուկա Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 63 միլիոն եվրոյով։
Երկու տարում Յովիչը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման, խփել 2 գոլ, իսկ անցած մրցաշրջանը վարձակալությամբ ավարտեց «Այնտրախտում»՝ 18 խաղում խփելով 4 գոլ։
Յովիչը վերադարձել է «Ռեալ» եւ օգոստոսի 8-ին մասնակցել իտալական «Միլանի» հետ ընկերական հանդիպմանը (0։0)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.