Մադրիդի «Ռեալը» սերբ հարձակվող Լուկա Յովիչին առաջարկել է «Ռոմային», հաղորդում է իտալական La Repubblica-ն։
Հռոմեական ակումբում հետաքրքրված կլինեն 23-ամյա ֆուտբոլիստների ծառայություններով, եթե բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվի Միլանի «Ինտեր»։
Լուկա Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 63 միլիոն եվրոյով։
Երկու տարում Յովիչը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման, խփել 2 գոլ, իսկ անցած մրցաշրջանը վարձակալությամբ ավարտեց «Այնտրախտում»՝ 18 խաղում խփելով 4 գոլ։
Յովիչը վերադարձել է «Ռեալ» եւ օգոստոսի 8-ին մասնակցել իտալական «Միլանի» հետ ընկերական հանդիպմանը (0։0)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:00 , 19 նոյեմբերի
23:54 , 18 նոյեմբերի
22:14 , 18 նոյեմբերի
21:40 , 18 նոյեմբերի
20:43 , 18 նոյեմբերի
19:40 , 18 նոյեմբերի 
18:57 , 18 նոյեմբերի
18:00 , 18 նոյեմբերի 
17:02 , 18 նոյեմբերի
16:05 , 18 նոյեմբերի