22:45  ,  9 օգոստոսի, 2021

Փարիզ-2024-ի կազմակերպման համար կծախսվի 7,1 միլիարդ եվրո

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպման համար ծախսը կհասնի 7,1 միլիարդ եվրոյի, հաղորդում է BFM Business–ը։ Այդ գումարով կկառուցվեն նոր մարզահամալիրներ, կնորոգվեն հները եւ քաղաքային ենթակառուցվածքը։

2016–ին ֆրանսիական կողմը ներկայացրել էր Օլիմպիական խաղերի կազմակերպման 6,5 միլիարդ եվրո ծախսով ծրագիր, սակայն 5 տարի անց ծախսային մասն աճել է։ Չի բացառվում, որ այս շեմը եւս գերազանցվի։

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024թ. Խաղերի կազմակերպման համար կտրամադրի 1,2 միլիարդ եվրո։ Մի մասն էլ կկազմեն մասնավոր ներդրումները։

Փարիզի Խաղերը նախատեսված է անցկացնել 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English