23:16  ,  4 օգոստոսի, 2021

Chessable Masters․ Արոնյանը պայքարից դուրս թողեց Մամեդյարովին

Արագ շախմատի Chessable Masters օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Հայ գրոսմայստերը մրցամարտի առաջին օրը երեք պարտիայում առավելության հասավ 2,5։0,5 հաշվով, երկրորդ օրը՝ 2։1 հաշվով։

Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի վիետնամցի Կուանգ Լիեմ Լիի եւ Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի դիմակայության հաղթողը։

Chessable Masters մրցաշարը 1,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Meltwater Champions Chess Tour-ի 8-րդ փուլն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում