16:42  ,  4 օգոստոսի, 2021

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը (ֆոտո)

Իտալական «Ռոման» ընկերական հանդիպում անցկացրեց Պորտուգալիայում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը մրցեց պորտուգալական «Բելենենսեշի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հռոմեական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ երրորդ գոլի դրվագում։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

Ընկերական հանդիպում

«Բելենենսեշ» - «Ռոմա»՝ 1։3

Ալիունե Նդոուր – Էդին Ջեկո, 20, Նիկոլո Ձանյոլո, 56, Բորխա Մայորալ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում