14:06  ,  4 օգոստոսի, 2021

Խորեն Բայրամյանն ունի նոր մարզիչ (ֆոտո)

Ռուս մասնագետ Յուրի Սյոմինը նշանակվել է «Ռոստովի» գլխավոր մարզիչի պաշտոնում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

74-ամյա մարզիչը 2 տարվա պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ:

Յուրի Սյոմինի նախորդ աշխատավայրն էր Մոսկվայի «Լոկոմոտիվը», որտեղից նա հեռացել էր 2020-ի ամռանը:

«Ռոստովի» գլխավոր մարզիչի պաշտոնում Սյոմինը կփոխարինի Վալերի Կարպինին։ 2017թ․ դեկտեմբերից «Ռոստովը» գլխավորող Կարպինը կարիերան կշարունակի Ռուսաստանի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ «Ռոստովում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում